0 դր.
ՊատվիրելAftifix օրալ գել՝ բերանի խոռոչի վերքերի համար
Aftifix օրալ գելը նախատեսված է բերանի խոռոչի վերքերի՝ աֆթաների, ինչպես նաև շրթունքների և բերանի խոռոչի հերպետիկ վերքերի մշակման համար։
Aftifix գելի կիրառման ցուցումներ
- բերանի խոռոչի վերքեր՝ աֆթաներ,
- ստոմատոլոգիական միջամտություններով պայմանավորված բերանի խոռոչ վերքեր,
- լնդաբորբեր՝ լնդային արյունահոսություն,
- բերանի խոռոչի և շրթունքի հերպետիկ վերքեր,
- ատամնաշարային պրոթեզներից առաջացած վերքեր,
- ռադիո և քիմիոթերապիաներից առաջացած բերանի լորձաթաղանթի վնասվածքներ։
Ազդեցությունը
- կպչելով բերանի լորձաթաղանթին առաջացնում է պաշտպանիչ թաղանթ,
- թեթևացնում է ցավը,
- արագացնում է բերանի լորձաթաղանթի վերքերի ապաքինումը,
- կանգնեցնում է լնդային արյունահոսությունը և նպաստում է լնդերի վերականգնմանը,
- հանգստացնում է տեղային բորբոքային պրոցեսները,
- խոչընդոտում է բակտերիալ ատամնափառի առաջացումը։
Բաղադրությունը
- Հիալուրոնաթթու
- Ալոե Վերա
- Տուղտ դեղատնային
- Եղեսպակ դեղատնային
- Մելիսա դեղատնային
- Քսիլիտոլ
Կիրառումը
Կարելի է կիրառել սկսած նորածնային հասակից՝ քսելով վնասված լորձաթաղանթին օրը 3 անգամ։
Քսելուց հետո 30 րոպեի ընթացքում խուսափել սննդի և հեղուկների ընդունումից, ինչպես նաև ատամները լվանալուց։
Դուրս է գրվում առանց դեղատոմս։
Տուփում ներառված է 15 գրամ տարողությամբ տուբ։
Կարծիքներ (2)
Araqsya
11.02.2023
Hxinerin kareliye ogtagorcac?
Այո, կարելի է։
Այո, կարելի է։
Սիրարփի
09.09.2022
Իմպլանտ դնելուց հետո գնեցի բժշկիս ցուցումով։ Հրաշալի միջոց է, վերքերս արագ լավացան։