0 դր.
ՊատվիրելAlinan Calcium + D3 օշարակ - օրգանական կալցիումի և վիտամին D3-ի աղբյուր՝ ելակի համով
Alinan Calcium + D3-ը փոքրիկի օրգանիզմում յուրացվում է 99%-ով՝ ապահովելով բարձր արդյունավետություն։
Պարունակում է կալցիումի օրգանական աղեր՝ կալցիումի լակտատ և կալցիումի գլյուկոնատ, և վիտամին D3` ջրալույծ տարբերակով։
Alinan Ca + D3 օշարակը երեխաների համար միակ կալցիումի օշարակն է, որը պարունակում է կալցիումի օրգանական աղեր, այլ ոչ թե հանքային աղեր։
Ի տարբերություն կալցիումի անօրգանական աղերի, կալցիումի գլյուկոնատը և կալցիումի լակտատը
- ավելի լավ են յուրացվում (99%),
- չեն առաջացնում փորկապություն,
- չեն առաջացնում ցավեր ստամոքսում, քանի որ չեն փոխում ստամոքսի թթվայնությունը։
Alinan Ca + D3 օշարակը ցուցված է
- երեխայի օրգանիզմի աճի ընթացքում կմախքի համաչափ զարգացման համար,
- ոսկրերում կալցիումի անբավարարության շտկման համար,
- քթային արյունահոսությունների ժամանակ,
- ատամների սխալ ձևավորման, ինչպես նաև հաճախակի փչացող ատամների դեպքում,
- մկանային ջղաձգումների և կծկումների, ալերգիկ ռեակցիաների և նյարդային գրգռվածության դեպքում՝ պայմանավորված կալցիումի անբավարարությամբ,
- քնի ցիկլի վերականգնման համար,
- ռախիտի կանխարգելման նպատակով։
Կալցիումի անբավարարությանը նպաստող գործոններն են՝
- անհաս բալիկները,
- կալցիումի քիչ քանակը սննդում,
- անտանելությունը լակտոզայի նկատմամբ,
- կաթի սպիտակուցների (կազեին) նկատմամբ ալերգիան։
Ainan Calcium + D3 բաղադրությունը
- իոնային կալցիում՝ լակտատից և գլյուկոնատից - 230մգ / 10մլ
- վիտամին D3 - 2,5մկգ (100UI) / 10մլ
Alinan Calcium + D3-ը չի պարունակում շաքար։
Կիրառման եղանակը
- մինչև 1 տարեկան՝ 5մլ օրը 2-3 անգամ,
- 1-ից 3 տարեկան՝ 10մլ օրը 2 անգամ,
- 4 տարեկանից բարձր՝ 10մլ օրը 3 անգամ։
Ընդունման տևողությունը՝ 1 ամիս։
Դուրս է գրվում առանց դեղատոմս։
Տուփում ներառված է 150 մլ օշարակով պլաստմասե սրվակ և չափիչ գդալ։
Կարծիքներ (2)
Աննա
13.06.2020
Միանգամից ազդեցությունը նկատելի է
Artak
09.06.2020
ОТЛИЧНЫЕ ВИТАМИНЫ РЕКОМЕНДУЮ