0 դր.
ՊատվիրելMastrelle Flora Plus - յուրահատուկ համադրություն՝ առողջ վագինալ լորձաթաղանթ
Mastrelle Flora Plus-ը
- նվազեցնում է քորի և այրոցի զգացումը հեշտոցում,
- թեթևացնում է այրոցի և չորության զգացումը՝ կրծքով կերակրման ժամանակ,
- նպաստում է հեշտոցի լորձաթաղանթի վերականգնմանը,
- ապահովում է հեշտոցի առողջ միկրոֆլորան։
Mastrelle Flora Plus-ի բաղադրությունը
- D-քսիլիտոլ,
- կենսաակտիվ պրեբիոտիկային կոմպլեքս,
- վիտամին C,
- վիտամին E,
- հիալուրոնաթթու։
Ազդեցության մեխանիզմը
- D-քսիլիտոլը հանդիսանում է ընտրողական ազդեցության հակաբակտերիալ և հակասնկային օժանդակ միջոց,
- Կենսաակտիվ պրեբիոտիկային համալիրը նպաստում է լակտոբակտերիաների աճին և կանխում է սնկերի և պաթոգեն բակտերիաների (Candida Albicans, Gardnerella vaginalis, Escherichia coli) աճը,
- Վիտամին C-ն կարգավորում է հեշտոցային pH-ը և ապահովում է լակտոբակտերիաների զարգացման համար անհրաժեշտ ֆիզիոլոգիական պայմանները,
- Վիտամին E-ն և հիալուրոնաթթուն կազմում են հիդրոլիպիդային թաղանթ՝ խոնավեցնող և վերականգնող հատկություններով, ինչը նվազեցնում է քորի, այրոցի և գրգռվածության զգացումը։
Mastrelle Flora Plus վագինալ կապսուլների կիրառման ցուցումները
- Բակտերիալ վագինոզի և վագինալ կանդիդոզի կանխարգելման համար՝ օրը 1 հեշտոցային կապսուլ քնելուց առաջ, 10 օր,
- Կրկնվող բակտերիալ վարակների կանխարգելման նպատակով՝ 1 հեշտոցային կապսուլ քնելուց առաջ, 5 օր,
- Հակաբիոտիկների բուժման ընթացքում հեշտոցային ֆլորայի վնասումը կանխարգելելու նպատակով՝ 1 հեշտոցային կապսուլ ամեն օր քնելու առաջ հակաբիոտիկներով բուժման ընթացքում,
- Հեշտոցի նորմալ pH-ի և միկրոֆլորայի պահպանման նպատակով, որպես կանխարգելիչ միջոց, շաբաթական 1 հեշտոցային կապսուլ քնելուց առաջ,
- Հետմենոպաուզային ատրոֆիկ վագինիտի ախտանիշների թեթևացման նպատակով՝ 1 հեշտոցային կապսուլ քնելուց առաջ, 10օր,
- Հորմոնալ խանգարումների արդյունքում, որոնք առաջանում են հակաբեղմնավորիչների երկարատև օգտագործման, կրծքով կերակրման արդյունքում կամ սթրեսային ժամանակահատվաներում, խախտված հեշտոցային pH-ի վերականգնմանը նպաստելու համար՝ 1 հեշտոցային կապսուլ քնելուց առաջ, 10 օր,
- Դաշտանային ցիկլից և սեռական հարաբերությունից հետո հեշտոցի pH-ի վերականգնումը խթանելու նպատակով՝ 1 հեշտոցային կապսուլ քնելուց առաջ, 10 օր,
- Լողավազան կամ ջակուզի այցելելուց հետո հեշտոցային ինֆեկցիաների կանխարգելման նպատակով, լողավազան կամ ջակուզի յուրաքանչյուր այցից հետո 1 հեշտոցային կապսուլ քնելուց առաջ։
Դուրս է գրվում առանց դեղատոմս։
Տուփում ներառված է 10 հեշտոցային կապսուլ։
Կարծիքներ (1)
Նարինե
16.07.2020
Լողավազաններ շատ եմ այցելում, ամեն այցելությունից հետո երեկոյան այս կապսուլներից եմ օգտագործում հավանական վարակներից խուսափելու համար։