0 դր.
ՊատվիրելRespiran Hyal-ը վերականգնում է քթի վնասված լորձաթաղանթը։
Respiran Hyal ցողացիրը ունի յուրահատուկ արդյունավետ կազմ․
- հիալուրոնաթթու,
- դեքսպանտենոլ,
- Ալոեի հանուկ (Ալոե Վերա)։
Respiran Hyal-ի ազդեցությունը
- կանխում է քթի լորձաթաղանթի չորությունը՝ դրանով իսկ նվազեցնելով քթի փակվածությունը չոր քթի համախտանիշ ունեցող հիվանդների մոտ,
- խոնավեցնում և պատում է քթի լորձաթաղանթը,
- հեշտացնում է շնչառությունը՝ մաքրելով քթանցքները,
- թեթևացնում է ալերգիկ և ոչ ալերգիկ ռինիտի ախտանիշները,
- նպաստում է քթի լորձաթաղանթի բնական մաքրման մեխանիզմի (մուկոցիլյար ակտիվություն),
- նպաստում է գրգռված քթի լորձաթաղանթի վերականգնմանը, որը առաջացել է քթի հակաայտուցային նյութերի և կոստիկոստերոիդների քրոնիկական օգտագործման հետևանքով,
- կանխում է քթի վիրահատությունից հետո սպիների և կոշտուկների առաջացումը։
Respiran Hyal ցողացիրի կիրառման ցուցումները
- քթի փակվածություն՝ պայմանավորված չոր քթի համախտանիշով,
- գրգռված և բորբոքված քթի լորձաթաղանթ,
- ալերգիկ և ոչ ալերգիկ ռինիտի ախտանիշներ,
- քթի հետվիրահատական բուժման հետ օժանդակ միջոց (սեպտոպլաստիկա, ռինոսեպտոպլաստիկա, տուրբինոպլաստիկա, էնդոսկոպիկ սինուսների վիրահատություն, ադենոիդեկտոմիա),
- քթի լորձաթաղանթի չորություն այն հիվանդների մոտ, ովքեր օգտագործում են թթվածնային թերապիայի սարքեր, հակահիպերտոնիկ դեղամիջոցներ, էստրոգեններ, հակադեպրեսանտներ և հակապսիխոտիկներ։
Առավելություններ
- բնական ակտիվ բաղադրիչների եզակի համադրություն․ հիալուրոնաթթու, դեքսպանտենոլ, Ալոեի հանուկ,
- կարող է անվտանգ օգտագործվել երկարատև ժամանակ, առանց կողմնակի ազդեցությունների,
- կախվածություն չի առաջացնում։
Կիրառման եղանակ
- մեծահասակներ՝ 1-2 փչում յուրաքանչյուր քթանցք՝ օրը 3-4 անգամ,
- 1 տարեկանից բարձր երեխաներ՝ 1 փչում յուրաքանչյուր քթանցք՝ օրը 3-4 անգամ։
Դուրս է գրվում առանց դեղատոմս։
Տուփում ներառված է 20մլ լուծույթով ապակե սրվակ։
Կարծիքներ (1)
Սամվել
23.07.2020
Օգտագործել եմ վիրահատությունից հետո։ Պատվիրել եմ բժշկիս ցուցումով։