0 դր.
ՊատվիրելUractiv Mami կապսուլներ․ միզուղիների բորբոքման / ցիստիտի կանխարգելում
Uractiv Mami-ն պարունակում է լոռամրգի, մասուրի, էխինացեայի ստանդարտավորված հանուկներ, վիտամին C և բիոֆլավանոիդներ։
Uractiv Mami-ի թերապևտիկ ցուցումները
- 3 տարեկանից բարձր փոքրիկների և մեծերի միզուղիների բորբոքման կանխարգելում,
- հղի կանանց և կերակրող մայրերի միզուղիների բորբոքման կանխարգելում։
Uractiv Mami կապսուլների ազդեցությունը
- Uractiv Mami կապսուլները, շնորհիվ լոռամրգի պրոանտացիանիդների բարձր պարունակություն, կանխում են E.Coli-ի կպչելը միզուղիների պատի՝ խաթարելով միզուղիների բորբոքման առաջացման մեխանիզմը։
- Էխինացեան համարվում է բնական հակաբիոտիկ և կրճատում է բուժման տևողությունը։
- Մասուրը վիտամին C-ի և էխինացեայի հետ միասին, բարձրացնում են իմունիտետը, որը սովորաբար ընկճվում է հղիության ընթացքում, և օգնում են կանխարգելել միզուղիների այլ վարակների առաջացումը։
Արդյունքում՝
- Uractiv Mami-ն նվազեցնում է միզուղիների բորբոքումների հաճախականությունը,
- Uractiv Mami-ն նվազեցնում է միզուղիների ասիմպտոմատիկ բակտերիալ ինֆեկցիաների հաճախականությունը հղիության ընթացքում,
- Uractiv Mami-ն անվտանգ է ընդունել հղիութան առաջին օրվանից և կարող է կիրառվել երկարատև։
Բաղադրությունը
- պրոանտացիանիդներ լոռամրգի հանուկից - 50մգ,
- էխինացեայի հանուկ - 100մգ,
- վիտամին C - 50մգ,
- մասուրի հանուկ - 50մգ։
Կիրառման ցուցումներ
- Ցիստիտի սրացման փուլում՝ 1 կապսուլից օրը 3 անգամ, առնվազն 7 օր։
- Ցիստիտի կանխարգելման նպատակով՝ 2 կապսուլ օրական, 1-2 ամիս։
Բուժման կուրսը կարելի է կրկնել հավասար ընդմիջումից հետո։
Դուրս է գրվում առանց դեղատոմս։
Տուփում ներառված է 21 կապսուլ։
Կարծիքներ (1)
Արմինե
14.07.2020
Ինձ մոտ ցիստիտի ախտանշաններ նկատվեցին հղիության երկրորդ ամսից, որոշեցի գնել Uractiv Mami, զանգեցի Ֆարմաստար և մեկուկես ժամ հետո առաքեցին պրեպարատը։ Շատ արյդունավետ միջոց է։ Շնորհակալ եմ։