Ցիստիտ հղիության ընթացքում

Ցիստիտ հղիության ընթացքում

Կանանց մեծ մասը, ովքեր երբևէ ունեցել են միզուղիների բորբոքում, հնարավոր է նկատեն ցիստիտի կրկնություն 1 տարի չանցած: Հղիության ընթացքում հնարավոր է, որ կրկնումներն ավելի հաճախ լինեն։


Հղիությունն ինքնին համարվում է կանանց միզզասեռական հիվանդությունների առաջացման ռիսկի գործոն։ Հղի կանանց 7-20 տոկոսի միզուղիներում հայտնաբերվում են ախտածին հարուցիչներ։ Դա առաջին հերթին պայմանավորված է հղիության ընթացքում իմունիտետի թուլացմամբ։ Երկրորդ հերթին դրան նպաստում է արգանդի ճնշող ազդեցությունը միզապարկի վրա, որը մեծանում է հղիությանը զուգահեռ։ Այդ ճնշող ազդեցությունը խանգարում է միազապարկի լիարժեք դատարկմանը և մեզի կանգային քանակը նպաստում է ախտածին հարուցիչների զարգացմանը, ոչ միայն միզապարկում, այլ նաև միզուղիներում։

 

Հղիության ընթացքում միզուղիների վարակները կանխելու համար անհրաժեշտ է բալանսավորված սննդակարգ, որը չի բերի այտուցների առաջացման, ինչպես նաև միզարձակման խափանման։

Նաև շատ կարևոր է հղիության ընթացքում բավարար քանակի հեղուկների ընդունումը՝ մեզի մշտական հոսքը պահպանելու համար։

 

Հղիության ընթացքում միզուղիների բորբոքման բուժումը և կանխարգելումը պարտադիր է։ Միզուղիների չբուժված վարակը կարող է վտանգավոր լինել թե՛ մոր, թե՛ պտղի համար։

 

Խորհուրդ է տրվում կիրառել այնպիսի պրեպարատներ, որոնք իրենց կազմի մեջ ունեն մասուրի և էխինացեայի ստանդարտավորված հանուկներ։

Կարծիքներ