0
0
0

Կոլիկները երեխաների մոտ, կլինիկական նշաններ



Ծննդյան պահից երեխայի օրգանիզմը պետք է մարսողական համակարգի միջոցով հարմարվի կերակրման նոր մեթոդին (ներարգանդային կյանքի ընթացքում սնունդը մուտք է գործել պտղի արյան շրջանառության մեջ ուղղակիորեն պորտալարի միջոցով):

Այս գործընթացը երկար է, և հարմարվելու ժամանակ երեխայի օրգանիզմը չի մարսում կաթն ամբողջապես և այն սկսում է տարածվել՝ արտադրելով գազեր։

Կլինիկական նշաններ

  1. Երեխան բարձր լաց է լինում, կարմրում է, ունի դեմքի լարված արտահայտություն և լարված փորիկ՝ գազիկների և որովայնի մկանների ցավերի պատճառով:

  2. Կոլիկներ ունեցող երեխային բնորոշ դիրք․ դեպի փորիկ սեղմված ոտքեր և սեղմված բռունցքներ։ Երեխայի լացն ու անհանգստությունը սկսվում են հանկարծակի, հնարավոր է նույնիսկ օրվա նույն ժամերին:

  3. Երեխան օրական ավելի քան 3 ժամ լաց է լինում, շաբաթական ավելի քան 3 օր, 3 շաբաթականից 3 ամսական հասակում, բայց երբեմն այս ժամանակահատվածը կարող է ավելի երկար լինել:

Որպես կոլիկների դեմ պայքարի միջոց մենք առաջարկում ենք բուսական Alinan Happy Baby օշարակը:

Կարծիքներ