Emetix ենթալեզվային հաբեր սրտխառնոցի դեմ
Emetix-ը վիտամին B6-ի և կոճապղպեղի հանուկի եզակի համադրություն է, որն օգնում է վրեահսկել սրտխառնոցը և փսխումը։
Կիրառման ցուցումներ
- ծովային հիվանդություն,
- ճանապարհորդի սրտխառնոց,
- հղիության ընթացքում սրտխառնոց,
- սննդի մեծ քանակ ընդունելուց ստամոքսի ծանրության զգացում։
Առավելությունները
- արագ ազդեցություն,
- կարող է օգտագործվել 3 տարեկանից բարձր երեխաների կողմից,
- կարելի է օգտագործել հղիության ընթացքում հենց առաջին օրվանից,
- չի առաջացնում քնկոտություն,
- չի ազդում մեքենա վարելու որակի վրա։
Բաղադրություն
- 15 մգ կոճապղպեղի չոր հանուկ (Zingiber officinalis)
- 2 մգ վիտամին B6 (142,8% NRV *)
Ազդեցությունը
- Կոճապղպեղը նպաստում է սննդի արագ անցմանը ստամոքսից դեպի աղիներ, դրանով իսկ թեթևացնելով ստամոքսի ծանրության զգացումը։
- Վիտամին B6-ը հայտնի է նյարդային համակարգի գործունեության վրա իր օգտակար ազդեցությամբ․ արգելակում է փսխման կենտրոնը։
Կիրառման եղանակը
- Մեծահասակներին՝ 2 դեղահատ ըստ անհրաժեշտության, ոչ ավել քան 4 ընդունում օրական։
- 3 տարեկանից բարձր երեխաներին՝ 1 դեղահատ ըստ անհրաժեշտության, ոչ ավել քան 3 ընդունում օրական։
Խորհուրդ է տրվում կիրառել ճանապարհ ընկնելուց 20 րոպե առաջ։ Կարող է կիրառվել ինչպես ենթալեզվային, այնպես էլ խմելու տարբերակով։
Դուրս է գրվում առանց դեղատոմս։
Տուփում ներառված է 20 ենթալեզվային դեղահատ։

