0 դր.
ՊատվիրելՎագինալ կապսուլներ Mastrelle Flora Plus
Բնական ծագման պրոդուկտ, որն իրենից ներկայացնում է D-քսիլիտոլի, կենսաակտիվ պրեբիոտիկային համալիրի, ինչպես նաև հիալուրոնաթթվի ու C և E վիտամինների համակցություն:
Բաղադրությունը՝
- D-քսիլիտոլ,
- կենսաակտիվ պրեբիոտիկային համալիր,
- վիտամին C,
- վիտամին E,
- հիալուրոնաթթու։
Ազդեցության մեխանիզմը
- D-քսիլիտոլը հանդիսանում է ընտրողական ազդեցության հակաբակտերիալ և հակասնկային միջոց ուղղված Candida albicans- ի, Trichomonas vaginalis- ի և Gardnerellavaginalis- ի դեմ։
- Կենսաակտիվ պրեբիոտիկային համալիրը (α-գլիկո-օլիգոսախարիդ) նպաստում է լակտոբակտերիաների աճին և կանխում է սնկերի և պաթոգեն բակտերիաների (Candida albicans, Gardnerella vaginalis, Escherichiacoli) աճին, որոնք չեն կարող օգտագործել պրեբիոտիկային համալիրը որպես էներգիայի աղբյուր։
- Վիտամին C-ն նորմալացնում է հեշտոցային pH-ը և վերականգնում լակտոբակտերիաների զարգացման համար ֆիզիոլոգիական պայմանները։
- Վիտամին E-ն և հիալուրոնաթթուն կազմում են հիդրոլիպիդային թաղանթ`խոնավեցնող և վերականգնող հատկություններով, ինչը վերացնում է քորի, այրոցի և գրգռվածության զգացումը։
Կիրառման ցուցումները
- Հավելյալ համակարգային բուժում բակտերիալ վագինոզի և վագինալ կանդիդոզի դեպքում: Օրը 1 վագինալ կապսուլ (քնելուց առաջ) 7-10 օրվա ընթացքում,
- Կրկնվող բակտերիալ վարակների կանխարգելման նպատակով՝ 1 վագինալ կապսուլ յուրաքանչյուր 3 օրը մեկ (քնելուց առաջ),
- Հակաբիոտիկների բուժման ընթացքում հեշտոցային ֆլորայի վնասումը կանխարգելելու նպատակով՝1 վագինալ կապսուլ ամեն օր քնելուց առաջ հակաբիոտիկների բուժման ընթացքում, որից հետո օրական 1 կապսուլ ևս 7 օր,
- Հեշտոցի նորմալ pH-ի և միկրոֆլորայի պահպանման նպատակով, որպես կանխարգելիչ միջոց շաբաթական 1 վագինալ կապսուլ,
- Հետմենոպաուզային ատրոֆիկ վագինիտի ախտանիշների թեթևացման նպատակով՝ 1 վագինալ կապսուլ յուրաքանչյուր 3 օրը մեկ անգամ,
- Հորմոնալ խանգարումների արդյունքում (որոնք առաջանում են հակաբեղմնավորիչների երկարատև օգտագործման, կրծքով կերակրման արդյունքում, կամ սթրեսային ժամանակահատվածներում) խախտված հեշտոցային pH-ի վերականգնում՝ շաբաթական 1 վագինալ կապսուլ,
- Դաշտանային ցիկլից և սեռական հարաբերությունից հետո հեշտոցի pH-ի վերականգնման նպատակով՝ 1 վագինալ կապսուլ ամեն օր`դաշտանի յուրաքանչյուր ցիկլի ավարտից 2 օր հետո կամ անպաշտպան սեռական հարաբերությունից հետո,
- Լողավազան կամ ջակուզի այցելելուց հետո հեշտոցային ինֆեկցիաների կանխարգելման նպատակով, լողավազան կամ ջակուզի յուրաքանչյուր այցից հետո 1 վագինալ կապսուլ։
Դուրս է գրվում առանց դեղատոմս։
Տուփում ներառված է 10 վագինալ կապսուլ։
Կարծիքներ (1)
Նարինե
16.07.2020
Լողավազաններ շատ եմ այցելում, ամեն այցելությունից հետո երեկոյան այս կապսուլներից եմ օգտագործում հավանական վարակներից խուսափելու համար։