Respiran Hyal ցողացիր

Նոր
Respiran Hyal ցողացիր
Կարծիքներ:
(1)
  • Մոդել 5944732003487
  • Առկայություն Առկա է
5 700 դր.
Գնել մեկ քայլով
Մուտքագրեք հեռախոսահամարը, և մենք կզանգահարենք
Վճարում

Կարող եք վճարել կանխիկ և անկանխիկ

Առաքում

Երևանում՝ 1-2 ժամվա ընթացքում

Վերադարձ

Գնված ապրանքը վերադարձի ենթակա չէ։

Respiran Hyal-ը վերականգնում է քթի վնասված լորձաթաղանթը։ 


Respiran Hyal ցողացիրը ունի յուրահատուկ արդյունավետ կազմ․ 

  • հիալուրոնաթթու, 
  • դեքսպանտենոլ, 
  • Ալոեի հանուկ (Ալոե Վերա)։ 


Respiran Hyal-ի ազդեցությունը

  • կանխում և բուժում է քթի լորձաթաղանթի չորությունը՝ դրանով իսկ նվազեցնելով քթի փակվածությունը չոր քթի համախտանիշ ունեցող հիվանդների մոտ, 
  • խոնավեցնում և պատում է քթի լորձաթաղանթը, 
  • հեշտացնում է շնչառությունը՝ մաքրելով քթանցքները, 
  • թեթևացնում է ալերգիկ և ոչ ալերգիկ ռինիտի ախտանիշները, 
  • վերականգնում է քթի լորձաթաղանթի բնական մաքրման մեխանիզմը (մուկոցիլյար ակտիվություն), 
  • նպաստում է գրգռված քթի լորձաթաղանթի վերականգնմանը, որը առաջացել է քթի հակաայտուցային նյութերի և կոստիկոստերոիդների քրոնիկական օգտագործման հետևանքով, 
  • կանխում է քթի վիրահատությունից հետո սպիների և կոշտուկների առաջացումը։ 


Respiran Hyal ցողացիրի կիրառման ցուցումները 

  • քթի փակվածություն՝ պայմանավորված չոր քթի համախտանիշով, 
  • գրգռված և բորբոքված քթի լորձաթաղանթ, 
  • ալերգիկ և ոչ ալերգիկ ռինիտի ախտանիշներ, 
  • քթի հետվիրահատական բուժում (սեպտոպլաստիկա, ռինոսեպտոպլաստիկա, տուրբինոպլաստիկա, էնդոսկոպիկ սինուսների վիրահատություն, ադենոիդեկտոմիա), 
  • քթի լորձաթաղանթի չորություն այն հիվանդների մոտ, ովքեր օգտագործում են թթվածնային թերապիայի սարքեր, հակահիպերտոնիկ դեղամիջոցներ, էստրոգեններ, հակադեպրեսանտներ և հակապսիխոտիկներ։


Առավելություններ 

  • բնական ակտիվ բաղադրիչների եզակի համադրություն․ հիալուրոնաթթու, դեքսպանտենոլ, Ալոեի հանուկ, 
  • կարող է անվտանգ օգտագործվել երկարատև ժամանակ, առանց կողմնակի ազդեցությունների,
  • կախվածություն չի առաջացնում։ 


Կիրառման եղանակ

  • մեծահասակներ՝ 1-2 փչում յուրաքանչյուր քթանցք՝ օրը 3-4 անգամ, 
  • 1 տարեկանից բարձր երեխաներ՝ 1 փչում յուրաքանչյուր քթանցք՝ օրը 3-4 անգամ։ 


Դուրս է գրվում առանց դեղատոմս։
Տուփում ներառված է 20մլ լուծույթով ապակե սրվակ։



Կարծիքներ (1)
Սամվել
Սամվել
23.07.2020
Օգտագործել եմ վիրահատությունից հետո։ Պատվիրել եմ բժշկիս ցուցումով։