0
0
0

Respiran Hyal ցողացիր

Նոր
Շուտով վաճառքում
Respiran Hyal ցողացիր
Կարծիքներ:
(1)
  • Մոդել R001
  • Առկայություն Առկա է
0 ֏
Գնել մեկ քայլով
Մուտքագրեք հեռախոսահամարը, և մենք կզանգահարենք
Վճարում

Կարող եք վճարել կանխիկ և անկանխիկ

Առաքում

Երևանում՝ 1-2 ժամվա ընթացքում

Երաշխիք

Բոլոր ապրանքները հավաստագրված են

Respiran Hyal քթի ցողացիր

Յուրահատուկ համադրություն, որն ապահովում է քթի ֆունկցիոնալությունը։

Պարունակում է հիալուրոնաթթու, դեքսպանտենոլ, Ալոեի հանուկ (Ալոե Վերա), գլիցերին։

 

Ինչպե՞ս է ազդում

  • խոնավեցնում և պատում է քթի լորձաթաղանթը,
  • հեշտացնում է շնչառությունը` մաքրելով քթանցքները,
  • վերականգնում է քթի լորձաթաղանթի բնական մաքրման մեխանիզմը (մուկոցիլյար ակտիվություն),
  • նպաստում է գրգռված քթի լորձաթաղանթի վերականգնմանը, որը առաջացել է քթի հակաայտուցային նյութերի և կորտիկոստերոիդների քրոնիկական օգտագործման հետևանքով,
    թեթևացնում է ալերգիկ և ոչ ալերգիկ ռինիտի ախտանիշները,
  • կանխում և բուժում է քթի լորձաթաղանթի չորությունը՝ դրանով իսկ նվազեցնելով քթի փակվածությունը չոր քթի համախտանիշ ունեցող հիվանդների մոտ,
  • կանխում է քթի վիրահատությունից հետո սպիների և կոշտուկների առաջացումը։


Կիրառման ցուցումներ՝

  • քթի փակվածություն՝ պայմանավորված չոր քթի համախտանիշով
  • գրգռված և բորբոքված քթի լորձաթաղանթի վերականգնում՝ առաջացած քթի հակաայտուցային նյութերի և կորտիկոստերոիդների քրոնիկական օգտագործման հետևանքով,
  • ալերգիկ և ոչ ալերգիկ ռինիտի ախտանիշների թեթևացում (քթի չափազանց մեծ լորձարտադրություն, քոր, փակվածություն),
  • քթի հետվիրահատական բուժում (սեպտոպլաստիկա, ռինոսեպտոպլաստիկա, տուրբինոպլաստիկա, էնդոսկոպիկ սինուսների վիրահատություն, ադենոիդեկտոմիա),
  • քթի լորձաթաղանթի խոնավեցում այն ​​հիվանդների մոտ, ովքեր օգտագործում են թթվածնային թերապիայի սարքեր, հակահիպերտոնիկ դեղամիջոցներ, էստրոգեններ, հակադեպրեսանտներ և հակապսիխոտիկներ։

 

Առավելություններ՝

  • եզակի համադրություն՝ բնական կենսաբանորեն ակտիվ բաղադրիչների հիման վրա․ հիալուրոնաթթու, դեքսպանտենոլ, Ալոեի հանուկ ներառված իզոտոնիկ լուծույթի մեջ,
  • կարող է անվտանգ օգտագործվել երկարատև ժամանակ, առանց կողմնակի ազդեցությունների,
  • կախվածություն չի առաջացնում։

 

Կիրառման եղանակ

Մեծահասակներ՝ 1-2 փչում յուրաքանչյուր քթանցք՝ օրը 3-4 անգամ

1 տարեկանից բարձր երեխաներ՝ 1 փչում յուրաքանչյուր քթանցք՝ օրը 3-4 անգամ

 

Դուրս է գրվում առանց դեղատոմս։

Տուփում ներառված է ապակե սրվակ՝ 20մլ լուծույթով։ 



Կարծիքներ (1)
Սամվել
Սամվել
23.07.2020
Օգտագործել եմ վիրահատությունից հետո։ Պատվիրել եմ բժշկիս ցուցումով։