Alinan Calcium + D3 օշարակ

6 000 AMD

Առաքումն անվճար է։

  • Երևանում՝ 1-2 ժամվա ընթացքում։
  • ՀՀ մարզեր՝ 3-4 աշխատանքային օրվա ընթացքում՝ ՀայՓոստի միջոցով։
Վճարման եղանակ

Alinan Calcium + D3 օշարակ – օրգանական կալցիումի և վիտամին D3-ի աղբյուր՝ ելակի համով

Alinan Calcium + D3-ը փոքրիկի օրգանիզմում յուրացվում է 99%-ով՝ ապահովելով բարձր արդյունավետություն։

Պարունակում է կալցիումի օրգանական աղեր՝ կալցիումի լակտատ և կալցիումի գլյուկոնատ, և վիտամին D3` ջրալույծ տարբերակով։

Alinan Ca + D3 օշարակը երեխաների համար միակ կալցիումի օշարակն է, որը պարունակում է կալցիումի օրգանական աղեր, այլ ոչ թե հանքային աղեր։

Ի տարբերություն կալցիումի անօրգանական աղերի, կալցիումի գլյուկոնատը և կալցիումի լակտատը 

  • ավելի լավ են յուրացվում (99%),
  • չեն առաջացնում փորկապություն,
  • չեն առաջացնում ցավեր ստամոքսում, քանի որ չեն փոխում ստամոքսի թթվայնությունը։

Alinan Ca + D3 օշարակը ցուցված է

  • երեխայի օրգանիզմի աճի ընթացքում կմախքի համաչափ զարգացման համար,
  • ոսկրերում կալցիումի անբավարարության շտկման համար,
  • քթային արյունահոսությունների ժամանակ,
  • ատամների սխալ ձևավորման, ինչպես նաև հաճախակի փչացող ատամների դեպքում,
  • մկանային ջղաձգումների և կծկումների, ալերգիկ ռեակցիաների և նյարդային գրգռվածության դեպքում՝ պայմանավորված կալցիումի անբավարարությամբ,
  • քնի ցիկլի վերականգնման համար,
  • ռախիտի կանխարգելման նպատակով։

Կալցիումի անբավարարությանը նպաստող գործոններն են՝

  • անհաս բալիկները,
  • կալցիումի քիչ քանակը սննդում,
  • անտանելությունը լակտոզայի նկատմամբ,
  • կաթի սպիտակուցների (կազեին) նկատմամբ ալերգիան։

 Ainan Calcium + D3 բաղադրությունը

  • իոնային կալցիում՝ լակտատից և գլյուկոնատից – 230մգ / 10մլ
  • վիտամին D3 – 2,5մկգ (100UI) / 10մլ

Alinan Calcium + D3-ը չի պարունակում շաքար։

Կիրառման եղանակը

  • մինչև 1 տարեկան՝ 5մլ օրը 2-3 անգամ,
  • 1-ից 3 տարեկան՝ 10մլ օրը 2 անգամ,
  • 4 տարեկանից բարձր՝ 10մլ օրը 3 անգամ։

Ընդունման տևողությունը՝ 1 ամիս։

Դուրս է գրվում առանց դեղատոմս։
Տուփում ներառված է 150 մլ օշարակով պլաստմասե սրվակ և չափիչ գդալ։