Aftifix բերանի խոռոչի գել

4 900 AMD

Առաքումն անվճար է։

  • Երևանում՝ 1-2 ժամվա ընթացքում։
  • ՀՀ մարզեր՝ 3-4 աշխատանքային օրվա ընթացքում՝ ՀայՓոստի միջոցով։
Վճարման եղանակ

Aftifix օրալ գել՝ բերանի խոռոչի վերքերի համար

Aftifix օրալ գելը նախատեսված է բերանի խոռոչի վերքերի՝ աֆթաների, ինչպես նաև շրթունքների և բերանի խոռոչի հերպետիկ վերքերի մշակման համար։

Aftifix գելի կիրառման ցուցումներ

  • բերանի խոռոչի վերքեր՝ աֆթաներ, 
  • ստոմատոլոգիական միջամտություններով պայմանավորված բերանի խոռոչ վերքեր, 
  • լնդաբորբեր՝ լնդային արյունահոսություն,  
  • բերանի խոռոչի և շրթունքի հերպետիկ վերքեր, 
  • ատամնաշարային պրոթեզներից առաջացած վերքեր, 
  • ռադիո և քիմիոթերապիաներից առաջացած բերանի լորձաթաղանթի վնասվածքներ։  

Ազդեցությունը

  • կպչելով բերանի լորձաթաղանթին առաջացնում է պաշտպանիչ թաղանթ, 
  • թեթևացնում է ցավը, 
  • արագացնում է բերանի լորձաթաղանթի վերքերի ապաքինումը, 
  • կանգնեցնում է լնդային արյունահոսությունը և նպաստում է լնդերի վերականգնմանը, 
  • հանգստացնում է տեղային բորբոքային պրոցեսները, 
  • խոչընդոտում է բակտերիալ ատամնափառի առաջացումը։ 

Բաղադրությունը

  • Հիալուրոնաթթու 
  • Ալոե Վերա 
  • Տուղտ դեղատնային 
  • Եղեսպակ դեղատնային 
  • Մելիսա դեղատնային 
  • Քսիլիտոլ 

Կիրառումը

Կարելի է կիրառել սկսած նորածնային հասակից՝ քսելով վնասված լորձաթաղանթին օրը 3 անգամ։
Քսելուց հետո 30 րոպեի ընթացքում խուսափել սննդի և հեղուկների ընդունումից, ինչպես նաև ատամները լվանալուց։

Դուրս է գրվում առանց դեղատոմս։
Տուփում ներառված է 15 գրամ տարողությամբ տուբ։