Alinan Easy Digestion սաշե

5 500 AMD

Առաքումն անվճար է։

  • Երևանում՝ 1-2 ժամվա ընթացքում։
  • ՀՀ մարզեր՝ 3-4 աշխատանքային օրվա ընթացքում՝ ՀայՓոստի միջոցով։
Վճարման եղանակ

Alinan Easy Digestion (Ալինան Իզի Դայջեսշն) – մարսողական խանգարումների լավագույն օգնականը 

Alinan Easy Digestion-ը 8 բնական մարսողական ֆերմենտների համալիր է՝ նախատեսված երեխաների մարսողական համակարգի համար։ 

 

Alinan Easy Digestion-ը 

 

  • Կարող է տրվել երեխաներին հավելյալ սնունդ առաջարկելու պահից (սննդի դիվերսիֆիկացիայի պահից՝ 6 ամսականից սկսած)։ 
  • Թեթևացնում է մարսողական խանգարման ախտանիշները (փորլուծություն, սրտխառնոց և փսխում, կոլիկներ, որովայնի ցավեր, խրոնիկ փորկապություն)։ 
  • Ապահովում է բալանսավորված սնուցում՝ շնորհիվ սննդանյութերի լիարժեք յուրացման։ 
  • Նպաստում է ճարպալույծ վիտամինների (A, D, E, K), ինչպես նաև հանքանյութերի (երկաթ, ֆոսֆոր, կալցիում, մագնեզիում) յուրացմանը։ 
  • Վերականգնում և պահպանում է նորմալ աղիքային միկրոֆլորայի հավասարակշռությունը։ 

 

Թերապևտիկ ցուցումները 

  • Մարսողական խանգարումներ՝ լուծ, փսխում, սրտխառնոց։ 
  • Սննդային անտանելություն (օրինակ՝ լակտոզայի և կաթնամթերքի յուրացման անտանելություն)։ 
  • Սննդի ներծծման խանգարման համախտանիշ, որի դեպքում հիվանդը նիհարում է։ 
  • Երեխաների մոտ ախորժակի բացակայություն։ 

Alinan Easy Digestion սաշեների կազմը 

  • Ամիլազա – 2,250 DU* 
  • Պրոտեազա – 4,500 HUT* 
  • Գյլուկոամիլազա – 3 AGU* 
  • Լիպազա – 168 FCC FIP* 
  • Ցելյուլազա 450 CU* 
  • Լակտազա – 750 ALU* 
  • Պեկտինազա / ֆիտազա – 10 endo – PGU* 

Alinan Easy Digestion սաշեների կիրառման եղանակը 

  • 1-12 տարեկան երեխաներին՝ 1 սաշեից օրը 2 անգամ, 
  • 12 տարեկան և բարձր երեխաներին և մեծերին՝ 2 սաշեից օրը 2-3 անգամ։ 

Դուրս է գրվում առանց դեղատոմս։ 

Տուփում ներառված է 10 սաշե։