Mastrelle Flora Plus վագինալ կապսուլներ

6 000 AMD

Առաքումն անվճար է։

  • Երևանում՝ 1-2 ժամվա ընթացքում։
  • ՀՀ մարզեր՝ 3-4 աշխատանքային օրվա ընթացքում՝ ՀայՓոստի միջոցով։
Վճարման եղանակ

Mastrelle Flora Plus – յուրահատուկ համադրություն՝ առողջ վագինալ լորձաթաղանթ

 

Mastrelle Flora Plus-ը

  • նվազեցնում է քորի և այրոցի զգացումը հեշտոցում,
  • թեթևացնում է այրոցի և չորության զգացումը՝ կրծքով կերակրման ժամանակ,
  • նպաստում է հեշտոցի լորձաթաղանթի վերականգնմանը,
  • ապահովում է հեշտոցի առողջ միկրոֆլորան։

Mastrelle Flora Plus-ի բաղադրությունը 

  • D-քսիլիտոլ,
  • կենսաակտիվ պրեբիոտիկային կոմպլեքս,
  • վիտամին C,
  • վիտամին E,
  • հիալուրոնաթթու։

Ազդեցության մեխանիզմը 

  • D-քսիլիտոլը հանդիսանում է ընտրողական ազդեցության հակաբակտերիալ և հակասնկային  օժանդակ միջոց,
  • Կենսաակտիվ պրեբիոտիկային համալիրը նպաստում է լակտոբակտերիաների աճին և կանխում է սնկերի և պաթոգեն բակտերիաների (Candida Albicans, Gardnerella vaginalis, Escherichia coli) աճը,
  • Վիտամին C-ն կարգավորում է հեշտոցային pH-ը և ապահովում է լակտոբակտերիաների զարգացման համար անհրաժեշտ ֆիզիոլոգիական պայմանները,
  • Վիտամին E-ն և հիալուրոնաթթուն կազմում են հիդրոլիպիդային թաղանթ՝ խոնավեցնող և վերականգնող հատկություններով, ինչը նվազեցնում է քորի, այրոցի և գրգռվածության զգացումը։

Mastrelle Flora Plus վագինալ կապսուլների կիրառման ցուցումները

  • Բակտերիալ վագինոզի և վագինալ կանդիդոզի կանխարգելման համար՝ օրը 1 հեշտոցային կապսուլ քնելուց առաջ, 10 օր, 
  • Կրկնվող բակտերիալ վարակների կանխարգելման նպատակով՝ 1 հեշտոցային կապսուլ քնելուց առաջ, 5 օր, 
  • Հակաբիոտիկների բուժման ընթացքում հեշտոցային ֆլորայի վնասումը կանխարգելելու նպատակով՝ 1 հեշտոցային կապսուլ ամեն օր քնելու առաջ հակաբիոտիկներով բուժման ընթացքում, 
  • Հեշտոցի նորմալ pH-ի և միկրոֆլորայի պահպանման նպատակով, որպես կանխարգելիչ միջոց, շաբաթական 1 հեշտոցային կապսուլ քնելուց առաջ, 
  • Հետմենոպաուզային ատրոֆիկ վագինիտի ախտանիշների թեթևացման նպատակով՝ 1 հեշտոցային կապսուլ քնելուց առաջ, 10օր, 
  • Հորմոնալ խանգարումների արդյունքում, որոնք առաջանում են հակաբեղմնավորիչների երկարատև օգտագործման, կրծքով կերակրման արդյունքում կամ սթրեսային ժամանակահատվաներում, խախտված հեշտոցային pH-ի վերականգնմանը նպաստելու համար՝ 1 հեշտոցային կապսուլ քնելուց առաջ, 10 օր,  
  • Դաշտանային ցիկլից և սեռական հարաբերությունից հետո հեշտոցի pH-ի վերականգնումը խթանելու նպատակով՝ 1 հեշտոցային կապսուլ քնելուց առաջ, 10 օր, 
  • Լողավազան կամ ջակուզի այցելելուց հետո հեշտոցային ինֆեկցիաների կանխարգելման նպատակով, լողավազան կամ ջակուզի յուրաքանչյուր այցից հետո 1 հեշտոցային կապսուլ քնելուց առաջ։ 

Դուրս է գրվում առանց դեղատոմս։

Տուփում ներառված է 10 հեշտոցային կապսուլ։