Respiran Hyal ցողացիր

5 700 AMD

Առաքումն անվճար է։

  • Երևանում՝ 1-2 ժամվա ընթացքում։
  • ՀՀ մարզեր՝ 3-4 աշխատանքային օրվա ընթացքում՝ ՀայՓոստի միջոցով։
Վճարման եղանակ

Respiran Hyal-ը վերականգնում է քթի վնասված լորձաթաղանթը։ 

Respiran Hyal ցողացիրը ունի յուրահատուկ արդյունավետ կազմ․

  • հիալուրոնաթթու,
  • դեքսպանտենոլ,
  • Ալոեի հանուկ (Ալոե Վերա)։

Respiran Hyal-ի ազդեցությունը

  • կանխում է քթի լորձաթաղանթի չորությունը՝ դրանով իսկ նվազեցնելով քթի փակվածությունը չոր քթի համախտանիշ ունեցող հիվանդների մոտ,
  • խոնավեցնում և պատում է քթի լորձաթաղանթը,
  • հեշտացնում է շնչառությունը՝ մաքրելով քթանցքները,
  • թեթևացնում է ալերգիկ և ոչ ալերգիկ ռինիտի ախտանիշները,
  • նպաստում է քթի լորձաթաղանթի բնական մաքրման մեխանիզմի (մուկոցիլյար ակտիվություն),
  • նպաստում է գրգռված քթի լորձաթաղանթի վերականգնմանը, որը առաջացել է քթի հակաայտուցային նյութերի և կոստիկոստերոիդների քրոնիկական օգտագործման հետևանքով,
  • կանխում է քթի վիրահատությունից հետո սպիների և կոշտուկների առաջացումը։

Respiran Hyal ցողացիրի կիրառման ցուցումները 

  • քթի փակվածություն՝ պայմանավորված չոր քթի համախտանիշով,
  • գրգռված և բորբոքված քթի լորձաթաղանթ,
  • ալերգիկ և ոչ ալերգիկ ռինիտի ախտանիշներ,
  • քթի հետվիրահատական բուժման հետ օժանդակ միջոց (սեպտոպլաստիկա, ռինոսեպտոպլաստիկա, տուրբինոպլաստիկա, էնդոսկոպիկ սինուսների վիրահատություն, ադենոիդեկտոմիա),
  • քթի լորձաթաղանթի չորություն այն հիվանդների մոտ, ովքեր օգտագործում են թթվածնային թերապիայի սարքեր, հակահիպերտոնիկ դեղամիջոցներ, էստրոգեններ, հակադեպրեսանտներ և հակապսիխոտիկներ։

Առավելություններ 

  • բնական ակտիվ բաղադրիչների եզակի համադրություն․ հիալուրոնաթթու, դեքսպանտենոլ, Ալոեի հանուկ,
  • կարող է անվտանգ օգտագործվել երկարատև ժամանակ, առանց կողմնակի ազդեցությունների,
  • կախվածություն չի առաջացնում։

Կիրառման եղանակ

  • մեծահասակներ՝ 1-2 փչում յուրաքանչյուր քթանցք՝ օրը 3-4 անգամ,
  • 1 տարեկանից բարձր երեխաներ՝ 1 փչում յուրաքանչյուր քթանցք՝ օրը 3-4 անգամ։

Դուրս է գրվում առանց դեղատոմս։
Տուփում ներառված է 20մլ լուծույթով ապակե սրվակ։