Առանց բժշկի դեղատոմսի AFTIFIX® բերանի խոռոչի ցողաշիթը, իր մեջ պարունակվող բաղադրիչների շնորհիվ, ապահովում է բերանի խոռոչի լորձաթաղանթի առողջությունն ու հիգիենան: Ձևավորելով խոնավեցնող թաղանթ՝ միջոցը պաշտպանում է ախտահարված հատվածները, արագացնում է վնասված լորձաթաղանթի վերականգնումը, թեթևացնում է ցավն ու բորբոքումը: ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ AFTIFIX® բերանի խոռոչի ցողաշիթը խորհուրդ է տրվում՝ – բերանի խոռոչի կանդիդոզի (կաթնախտի), այդ թվում` կրկնվող աֆթոզ ստոմատիտի, բերանի հերպեսի, այդ թվում՝ հերպետիկ գինգիվոստոմատիտի, լնդերի բորբոքային վիճակների (լնդերի արյունահոսություն), – գինգիվիտի, պարոդոնտիտի, – բերանի խոռոչի լորձաթաղանթի վնասվածքների, որոնք առաջացել են սարքերի (բրեկետների) և ատամների պրոթեզների կրումից, – բերանի խոռոչի կանդիդոզի հետ կապված միկրովնասվածքների (կանդիդոզային ստոմատիտ), – հետվիրահատական վնասվածքների, ատամների հեռացումից հետո առաջացած վնասվածքների, – ճառագայթային կամ քիմիաթերապիայի հետևանքով առաջացած ստոմատիտի, – բերանի խոռոչի ախտահարումների օժանդակ բուժման, որոնք առաջանում են որոշակի համակարգային հիվանդությունների ժամանակ (ինչպիսիք են կարմիր տափակ որքինը, Բեխչետի հիվանդությունը, Կրոնի հիվանդությունը)։ Առավելություններ – բերանի խոռոչի լորձաթաղանթի վրա առաջացնում է թեթև թաղանթ, որը պաշտպանում է ախտահարված հատվածները, -թեթևացնում է ցավը, որն առաջանում է նյարդային վերջույթների մերկացումից, նպաստում է լնդերի վերականգնմանը և դադարեցնում արյունահոսությունը, խոնավեցնում է հերպեսի բշտիկների լավացման գործընթացում առաջացող կոշտ կեղևները՝ կանխելով սպիների գոյացումը: Ազդեցություն AFTIFIX® բերանի խոռոչի ցողաշիթը պարունակում է նատրիումի հիալուրոնատ, ալոեի, փիփերթի (մալվա), եղեսպակի (շալֆեյ) բնական մզվածքներ, երեկոյան նախածաղկի յուղ. արագացնում է բերանի խոռոչի վնասվածքների բնական լավացման գործընթացը,- հանգստացնում է տեղային բորբոքային գործընթացը,ճնշում է բակտերիալ փառի գոյացումը – ընկճում է (ինհիբիրացնում է) բերանային հերպես առաջացնող Herpes simplex վիրուսի բազմացումը (ռեպլիկացիան)։ Բաղադրություն երեկոյան նախածաղկի եթերայուղ (Melissa officinalis), գլիցերին, պոլիէթօքսիլացված հիդրոգենացված գերչակի յուղ, Հիալուրոնաթթու (նատրիումական աղ), ալոեի մզվածք (Aloe vera), փիփերթի մզվածք (Althaea officinalis), եղեսպակի մզվածք (Salvia officinalis), հիդրոքսիէթիլցելյուլոզա, Stevia rebaudiana-ի մզվածք, կալիումի սորբատ, նատրիումի բենզոատ, մաքրված ջուր Կիրառման եղանակ Մեծահասակներին և 3 տարեկանից բարձր երեխաներին` ցողել լուծույթը ախտահարված հատվածի վրա օրական 3 անգամ, ցանկալի է սնունդ ընդունելուց և բերանի խոռոչի հիգիենայի պրոցեդուրաներից հետո, մինչև ախտանշանների անհետանալը : Լավագույն արդյունքի համար խորհուրդ է տրվում խուսափել ատամները մաքրելուց, սնունդ և հեղուկներ ընդունելուց ցողելուց հետո առնվազն 30 րոպեի ընթացքում:

